Ներքին 1 տարի առաջ - 10:55 24-12-2024

«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:

Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հզր ՀՀ դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հզր ՀՀ դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հզր 823 ՀՀ դրամ արժողության գույքերը:

Բացի այդ, Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:

Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի:

Հսկող դատախազը Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):

Ի.Մ-ի և Վ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը