Ներքին 1 տարի առաջ - 10:10 24-12-2024

Երևանում 2 երիտասարդներին դանակահարողները 15-ամյա պատանիներ են եղել. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են դեկտեմբերի 17-ին Էրեբունի փողոցի 17 հասցեում անհայտ անձանց կողմից 22-ամյա Մանուկ Մ․-ին և 23-ամյա Արամ Մ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մանրամասները։

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ին, էրեբունի փողոցի 17 հասցեի մոտ Մանուկ Մ․-ն և Արամ Մ․-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ 15-ամյա Մարկ Դ․-ի, 15-ամյա Ալեք Դ․-ի, 15-ամյա Արթուր Բ․-ի և 19-ամյա Արսեն Փ․-ի հետ, որի ժամանակ Ալեք Դ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մանուկ Մ․-ին, իսկ Մարկ Դ․-ն իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայով մարմնական վնասվածք է պատճառել Արամ Մ․-ին:

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչականա վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ձեզ գուցե հետաքրքրի