Ներքին 1 տարի առաջ - 18:07 30-11-2024

Եվրոպլաստի տերերը հարձակվել են Oragir.News-ի լրագրողի վրա, խլել հեռախոսը

Քիչ առաջ՝ ժամը 17։00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ռոբոտների գործարան» կոչվող տեղանքում՝ «Եվրոպլաստ» ընկերության մոտ, փողոցում «Եվրոպլաստ»-ի աշխատակիցը հարձակվել է այդ տարածքում իր մասնագիտական պարտականությունները կատարող Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա, սպառնալիքներ հնչեցրել և խլել հեռախոսը։ Ինքն ասել է, թե իր տարածքն են նկարում, արգելել է նկարել ցանկապատից ներսի հատվածը։

Այնինչ՝ լրագրողը կոնկրետ ահազանգի վրա էր գնացել այդ հասցե և նկարում էր ցանկապատից այդ կողմ գտնվող տարեց կնոջը։

Վերջինս ասում էր, թե այդ տարածքում 30 տարի ապրել է փոքր շինությունում, որի հարակից հատվածում նաև բազմաթիվ ծառեր են տնկած եղել։ Եվ 3 օր առաջ «Եվրոպլաստի» տերերը եկել են ու բոլոր ծառերը կտրել։ Տարածքն էլ այնպես են ցանկապատել, որ ինքը ելումուտ չի կարողանում ունենալ։ Ոչ մի հարևանի հետ չի կարողանում հաղորդակցվել։ Ո՛չ կարողանում է ինքը դուրս գա, ո՛չ նրանք են կարողանում իր մոտ գալ, քանի որ ցանկապատ են քաշել։
Լրագրողը մենակ չի եղել դեպքի վայրում, այլ տարեց կնոջ մտերիմ մի քաղաքացու։ Երբ լրագրողը վերջինիս ասել է՝ նկարի, «Եվրապլաստ»-ի աշխատակից ներկայացած անձը լրագրողի հեռախոսը վերադարձրել է ու սպառնալից պահանջել է տարածքից հեռանալ։ Այնինչ՝ դա իր տարածքը չէ, այլ ճանապարհ է, որտեղով տրանսպորտային միջոցներ և քաղաքացիներ են անցնում։

Oragir.News-ը կատարվածի մասին տեղյակ է պահել ՆԳՆ-ին։

Ավելի ուշ կհրապարակենք նաև տեսանյութը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում