Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:30 23-11-2024

Ինչպես տեղ պահել «կարմիր գծերի» վրա․ ծաղկի խանութի տերը գտել է լուծումը

Oragir.News-ը ահազանգ է ստացել, որ Կորյուն-Աբովյան խաչմերուկի վրա գտնվող ծաղկի խանութի դիմաց խանութի տերը իր մոտոցիկլետն է կանգնեցրել, և իրենք չեն կարողանում մեքենա կայանել՝ չնայած նրան, որ քաղաքապետարանը կարմիր գծեր է արել, և այդտեղ մեքենաների համար նախատեսված կայանատեղի է։

Oragir.News-ը այցելեց ծաղկի խանութ՝ պարզաբանում ստանալու համար։ Տնօրենը ներկայացրեց իրավիճակը, սակայն տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել․

«Կարծում եմ պարզ է, թե ինչու են բողոքել, քանի որ մեր ծաղկի խանութը բավականին ռեյտինգային է, չուզողներ էլ շատ կունենա։ Ես չեմ հասկանում` ինչ խնդիր կա այդտեղ։ Ծաղկի խանութի դիմաց փոխադրամիջոց է կայանված, եթե տեսլա կամ այլ մակնիշի մեքենա չէ, ուրեմն չի՞ կարող այդտեղ կայանված լինել։ Մեզ նաև քաղաքապետարանից են մոտեցել, և մենք նույնը բացատրել ենք։ Եթե շտապ անհրաժեշտություն է, և որևէ մեքենա է մոտենում, մենք մոտոցիկլետը կայանում ենք այնպես, որ չխանգարի մյուս մեքենաներին։ Բայց իսկապես չեմ հասկանում, թե որն է խնդիրը։ Եթե մեզ հետ խնդիր ունեին, թող մեզ մոտենային, մենք մեծ սիրով կպատասխանեինք բոլոր հարցերին։ Դա նույնն է, որ մարդուն ասես՝ մայթում մի կանգնիր։ Մեր խանութը օրենքի հետ խնդիր չի ունեցել.սա ուղղակի վարկաբեկող ինչ-որ բողոք է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ծաղկի խանութի տնօրենը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև քաղաքապետարանի հետ, սակայն վերջիններս չպատասխանեցին զանգին։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը