Ներքին 1 տարի առաջ - 21:28 23-10-2024

Գյումրիի ավագանու որոշ խմբակցություններ չեն խախտում խորհրդավոր լռությունը

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի ֆոնին տեղեկություններ են պտտվում, որ Գյումրիի ավագանու որոշ խմբակցություններ կոալիցիա կկազմեն ՔՊ-ի հետ։

Oragir.News-ը Գյումրիի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից։

Հարությունյանը հրաժարվեց, որևէ մեկնաբանություն տալ։

««Բալասանյան դաշինքին» ուղղեք ձեր հարցերը, որովհետև խնդիրը հիմա բացառապես «Բալասանյան դաշինքի» տիրույթում է»,-նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը։

«Բալասանյան դաշինքից» էլ պատասխանեցին, որ իրենք որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Oragir.News-ը Գյումրիի ավագանու այլ խմբակցություններից ևս փորձեց ստանալ մեկնաբանություն։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը Կարեն Մալխասյանը նշեց, որ այս պահին ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանություն տալ, բայց ինչ մնում է ՔՊ-ի հետ համագործակցությանը, ապա դա ուղղակի կարելի է բացառել։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանն էլ մեր զանգերին չպատասխանեց, հետո պարզվեց, որ շատ շտապ Երևան է գնացել։

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով` Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված վիճակը ՔՊ-ի կողմից իշխանազավթման փորձ է, իսկ ինչ վերաբերվում է ՔՊ-ի հետ համագործակցությանը, նշեց. «ՀՀԿ-ն ՔՊ-ի հետ բացառում է որևէ տեսակի համագործակցություն»:

Հիշեցնենք, որ արդեն տասը օր է՝ Գյումրիի քաղաքապետարանում իրավիճակը լարված է։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը