Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:02 21-09-2024

Սպարապետի խոսքերն այսօր էլ արդիական են, մենք այսօր էլ նույն փորձությունների միջով ենք անցնում. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Մեր ժողովրդի միասնական պայքարի ու ձեռքբերումների տոնն է այսօր: Մեր ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից, պետության առջև ծառացած բազում փորձություններից հետո հայը կրկին կարողացավ վերականգնել պետականությունը, և մեր երկրի համար բարդ պայմաններում կերտեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետության անկախությունը դժվարությամբ տրվեց մեզ, մեր սերունդը 90-ականներին ծանր փորձությունների միջով անցավ, բայց այդ փորձությունները հաղթահարեց արժանապատվորեն՝ մեր ազգի համազգային միասնության շնորհիվ։ Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, մեր մարտական ըներներին:
ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր․ «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախությունը քննարկման կարիք չունի»։ Սպարապետը իր խոսքում նաև ասում էր․ «Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի, ձայնի մեջ՝ անկախություն բառը արտասանելիս, չկա ոգևորություն: Ցավալի է, բայց փաստ է: Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ...»։

Սպարապետի խոսքերն այսօր էլ առավել քան արդիական են, մենք այսօր էլ նույն փորձությունների միջով ենք անցնում։ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունն այն նույն համոզմունքին է, որ մեր գերխնդիրն այսօր համազգային համախմբվածությունն է, մեր ապագան բախտի քմահաճույքին թողնելու փոխարեն պետք է համախմբվենք ազգովի, գործենք ի շահ մեր պետության, պետականության, ժողովրդի և վերջնականապես ամրապնդենք ու հաստատենք ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը:

Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին:

Փա՛ռք մեր ժողովրդին, բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:
Հավերժ փառք այս ճանապարհին նահատակված մեր քաջորդիներին։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը։
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր