Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:55 19-09-2024

Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս լուսանկարը արվել է 2022 թ. դեկտեմբերի 10-ին: Հաջորդ օրը մենք վերադարձանք Երևան, իսկ մյուս օրը Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործակալները փակեցին ճանապարհը Շուշիի մոտ, և սկսվեց Արցախի երկար ու տառապալից հոգևարքը:

Անցած տարի այս օրը, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ համոզված լինելով Հայաստանի իշխանությունների լուռ աջակցության, և մնացած աշխարհի թողտվության մեջ, 9 ամիս շրջափակումից հյուծված, աշխարհից մեկուսացված և հուսահատ Արցախի վրա լայնամսշտաբ հարձակում ձեռնարկեց: Նույնիսկ այդ անհույս պայմաններում, Արցախի բանակը և աշխարհազորը դուրս եկան վերջին մարտի, ու թշնամուն հսկայական կորուստներ պատճառեցին: Ուժերը սակայն բացարձակ անհավասար էին, և 35 տարվա մաքառումից, փառահեղ հաղթանակներից ու դաժան պարտություններից հետո, ուժասպառ եղած և բոլորի կողմից լքված Արցախը հանձնվեց:

Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, բազմահազար հայ մարդկանց համար, թե Արցախում, թե Հայաստանում և Սփյուռքում՝ նաև մեծագույն անձնական ողբերգություն է՝ ապրած կյանքի, վաստակի և երազանքների փլուզում, մարդկային հեռանկարի կործանում: Այս ողբերգությունը երկնային պատիժ է մեր մեղքերի համար, բայց և մյուս կողմից՝ զգաստության կոչ և վերջին զգուշացում, ապաշխարհելու և այդ մեղքերից ազատվելու, առողջանալու և որպես ազգ ապրելու և զարգանալու նոր ավյուն գտնելու: Այլապես այս գիշատիչ միջավայրում մենք որպես ազգ ապագա չենք ունենա, և Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը թե ուշ կպատուհասի նաև երբեմնի փառապանծ Մեծ Հայքից մնացած այս վերջին հայկական հողակտորը:

Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ՝ բոլոր այն սերունդների, որոնք կերտել են այն, դարերով պահել անառիկ, բերել հասցրել մեր օրը, երբ մենք այն այսպես անփառունակ ձեռքից բաց թողեցինք: Այս պարտքը ես պետք է հատուցեմ մինչև կյանքիս վերջին օրը, և դրա լավագույն հատուցումը կլինի հզոր Հայաստանը, և նրա հովանու տակ ծաղկող, վերստին հայկական մեր Արցախը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ