Ներքին 2 տարի առաջ - 11:53 09-09-2024

Չե՞ք մտածում՝ ինչի՞ն եք դեմ քվեարկում. ԱԺ-ն մերժեց Գեղամ Նազարյանի նախագիծը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրինագծի քննարկմանը ՊՆ-ն ուղարկել էր իրավաբանական վարչության մի կին աշխատակցի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ուղարկել էին սոցապ նախարարի տեղակալին, որն ընդհանրապես տեղյակ չէր այդ նախագծից: Այս հարցը ոչ թե պետք է անհանգստացնի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին, այլ պետք է անհանգստացնի ձեզ՝ կառավարող ուժի խմբակցությանը: Այս նախագիծն առաջինը պետք է կառավարությունը բերի, որի հեշտացնի այդ մարդկանց գործը: Որ չգնան վարձ մուծելու, ամեն անգամ չասեն գնացեք այդ թուղթը բերեք, քննարկենք։ Այդ թղթի հետ ծնողը չի ուզում առնչվել: Դժվա՞ր է այնպես անել, որ այդ մարդիկ այդ տառապանքը ամեն օր չստանան, հավեսով դեմ եք քվեարկում, բա չե՞ք մտածում՝ ինչի՞ն եք դեմ քվեարկում»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ ինքն աշխատել է լուրջ փորձագիտական խմբի հետ, «Զինապահ» հիմնադրամի հետ։

Նախագծի հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ կառավարությունն առանց կարդալ չէր կարող հիմնավորված կարծիք հայտնել. «Եթե շահարկումների լեզվով խոսենք, կարող է, պարոն Նազարյան, կառավարության առարկություններն էլ Դուք չեք կարդացել։ Այտեղ ասվում է, որ տարիների ընթացքում ընդունված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի միջոցով ձեր բարձրացրած հարցերը ստացել են լուծումներ, եթե ապագայում հատվածային խնդիրներ լինեն, կյանքը կստիպի գնանք լուծումների»,-ասաց նա ու կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել դրան՝ հաշվի առնելով կառավարության ու իր ղեկավարած պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տված բացասական եզրակացությունները։

Նշենք, որ ԱԺ-ն 31 կողմ և 57 դեմ ձայներով մերժեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: Գեղամ Նազարյանի այս օրենսդրական առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում