Ներքին 2 տարի առաջ - 20:09 02-09-2024

«Սպարտակ» մարզադաշտը վերածվել է «լողափի». ո՞վ է վարձակալել տարածքը

Օրեր առաջ համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ Երևանի ամենահին «Սպարտակ» մարզադաշտը ինչ-որ քաղաքացիներ վարձակալել և վերածել են հանգստի գոտու կամ այլ կերպ ասած՝ «լողափի»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մարզադաշտի մի մասը վարձակալել են ռուս, մյուս հատվածը՝ հայ քաղաքացիներ։ Դավիթ Նավասարդյանը, ով վարձակալել է մարզադաշտի կեսը, հրաժարվեց զրուցել մեզ հետ և ներկայացնել տարածքի մասին տեղեկություն։



Այսպիսով՝ հայտնի չէ, թե տվյալ տարածքը այժմ ինչ ՍՊԸ է, ում միտքն է Երևանի ամենահին մարզադաշտը վերածել հանգստի գոտու, ով է տվել թույլատվություն, երբվանից է այն գործում և այլն, սակայն փաստը մնում է փաստ, որ Երևանի քաղաքապետարանը լուռ է, և ընդունում է այն, որ ինչ-որ քաղաքացիներ նման վերաբերմունք ցուցաբերեն հայկական սպորտի նկատմամբ։

Նշենք նաև, որ տարածքի մի մասը վճարովի կայանատեղի է, կողմնակի մարդկանց համար էլ մուտքը տարածք արգելվում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը