Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:20 27-08-2024

Հայերն ավելի եվրոպական են սկսել մտածել, դա ղեկավարությունից է․ հարցում

Որքան էլ Հայաստանի իշխանությունները խոսում են Եվրոպայի հետ հարաբերությունների և համագործակցության խորացման անհրաժեշտության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ռեժիմի չեղերկամն հնարավորությունների մասին, եվրոպական երկրներ մեկնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դեռևս լի է բազմաթիվ խոչընդոտներով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներին հարց ուղղել՝ ի՞նչ են կարծում՝ վերջին շրջանում Հայաստանը մոտեցել է Եվրոպային։

«Մոտեցել ենք Եվրոպային, ինչը մեր ավանդույթներին չի համապատասխանում», - ասաց մի կին։
Քաղաքացիներից մեկն էլ այսպես պատասխանեց մեր հարցին․ «Հայերն ավելի եվրոպական են սկսել մտածել, դա ղեկավարությունից է»։ Անցորդների կողմից հնչեցին նաև այսպիսի պատասխաններ․ «Հայաստանը Եվրոպային երբեք էլ մոտ չի լինի», «Չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Արամ Մնացականյանի և ընկերոջ Բուլղարիայում պլանավորած հանգիստն ավարտվել է անմարդկային պայմաններում՝ երեք օր խցում անցկացնելով, ծեծով և ոչ պարկեշտ վերաբերմունքով Բուլղարիայի սահմանապահների կողմից: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ից դեռևս միջադեպի վերաբերյալ արձագանք չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․