Մամուլ 2 տարի առաջ - 08:25 23-08-2024

Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է. երկօրյա նիստ՝ Բյուրականում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Նրանք որոշել են արձակուրդի վերջին օրերը միմյանց հետ անցկացնել՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց անելիքները։ Սա, իհարկե, նրանց առաջին արտագնա նիստը չէ․ նրանք պարբերաբար են դա անում՝ մայրաքաղաքից դուրս որեւէ հանգստավայր մեկնում։ Այդ նիստերին, որպես կանոն, մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Այս անգամ արտագնա նիստն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ են հրավիրել, որ քննարկեն, թե օրենսդիր մարմնում ինչ են անելու աշնանը։

Քննարկման թեմաներից մեկն էլ ամռանն ընդհատված՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն է, ինչպես նաեւ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ վարվելիք քաղաքականության մշակումը։ Մանավանդ որ սրբազանը հայտարարել է աշնանն ակտիվանալու մասին։ Բնականաբար, քննարկվելու են նաեւ արտաքին քաղաքական հարցեր եւ Հայաստանի խնդիրները բանակցային պրոցեսում։

Մեր տեղեկություններով, ֆրակցիան ամբողջ կազմով է մասնակցում, քննարկումները վարելու են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ Իշխան Սաղաթելյանը։ Երեկ մենք փորձեցինք զրուցել խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ, բայց մեծ մասը չէր պատասխանում զանգերին, հաջողվեց միայն Ագնեսա Խամոյանի հետ կարճատեւ հեռախոսազրույց ունենալ։ Նա նիստի մասին հարցերին պատասխանեց․ «Այս պահին ֆրակցիայի նիստի ենք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը