Ներքին 2 տարի առաջ - 15:16 10-08-2024

«Գոնե մի երեխա անվճար կնքած կա՞ս», «Մեղք են մարդիկ, մոլորված են ու շփոթված». միջադեպ՝ Սրբազանի՝ Սայաթ-Նովա գյուղ այցի ժամանակ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն Արարատի մարզ է այցելել՝ հանդիպելու մի շարք համայնքների բնակիչների հետ։ Առաջին կանգառը Սայաթ-Նովա գյուղում էր, որտեղ նրան դիմավորեցին աղ ու հացով։ Դիմավորելու էր եկել նաև համայնքապետը:

Գյուղի բնակիչներից մեկը, սակայն, դիմելով Սրբազանին, ասաց. «Դու չե՞ս զգում ժողովրդին ինչ վիճակի մեջ ես գցում, ինչո՞ւ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Ի՞նչ, Պուտին պապիկը քեզ վերևից արդեն կարգադրե՞լ է: Մինչև հիմա մի երեխա անվճար կնքած կա՞ս»:

Համագյուղացիները նրան սաստեցին, ասելով՝ ամոթ չե՞ս անում, գիտե՞ս՝ այս մարդն ով է: Երբ նա հարցրեց, թե ով է կանչել Սրբազանին, իսկ համայնքի վարչական ղեկավար Լևոն Սերոբյանն արձագանքեց՝ ինքը, բնակիչը հեռացավ այդտեղից, ինչից հետո արդեն Սրբազանին բարևելու և նրա օրհնությունը ստանալու եկան մյուս բնակիչները:

Լևոն Սերոբյանը Սրբազանին ասաց, որ արցախահայերի բռնի տեղահանությունից հետո գյուղում 360 մարդ է հաստատվել, Սրբազանը շնորհակալություն հայտնեց Սերոբյանին և ասաց, որ իրենք եկել են ողջույն ու խաղաղություն փոխանցելու:

«Մարդկանց միտքն ու կյանքը, հոգին այնքան է թունավորվել այս ատելության ու թշնամանքի միջոցով, որ չեն կարողանում անգամ իրենց կրքերը զսպել։ Մեղք են մարդիկ, շփոթված են ու մոլորված։ Այսքան արհավիրքից ու աղետից հետո մարդիկ չեն կարող դիմացինի հետ թշնամի լինել, այլ հակառակը, այս արհավիրքն ու աղետը դուրս է գալու սիրով ու հաշտությամբ, միմյանց պատիվ ընծայելով։ Մենք խոսում ենք հաշտության, ճշմարտության ու սիրո մասին»,- ասաց նա համայնքի բնակիչներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը