Ներքին 2 տարի առաջ - 15:43 02-08-2024

Տավուշի հետ սահմանին 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա

Տավուշի հետ սահմանին 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի ​​սահմանապահ ծառայության զինծառայող Ահադլի Հայալ Ադինագուլուօղլուն և Ականազերծման գործողությունների գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգօղլուն։

Գործակալության աշխատակիցներ Ալեքբարով Էլչին Իլհամօղլուն և Միրզոև Յավեր Գերայօղլուն բեկորային վնասվածքներ են ստացել։

Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։