Ներքին 2 տարի առաջ - 22:55 01-08-2024

Ամեն ջանք պետք է ներդնենք, որ դա լինի, որովհետև սա կրիտիկական ժամանակաշրջան է. Բագրատ Սրբազան

Միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Փոփոխությունները աննքննարկելի են իրենց համար, այդուհանդերձ, կա վախի մթնոլորտ։ Գործարարներին, ակտիվ քաղաքացիներին անընդհատ վախեցնում են տարբեր մեթոդներով»,- ասաց նա։

Նա նշեց, որ անվանական կներկայացնեն՝ ում և ինչպես են փորձում վախեցնել իշխանությունները։

«Մարդկանց մոտ մեծ ակնկալիքներ կան պայքարից, քաղաքացիների մոտ բարձրացել է նաև սեփական պատասխանատվության գիտակցումը։Մեզ շատ քիչ են հարցնում՝ երբ եք ճանապարհելու, այլ ասում են՝ երբ ենք ճանապարհելու։ Իր ժամանակին։ Ես կարծում եմ՝ շատ հեռու չէ այդ օրը։ Ամեն ջանք պետք է ներդնենք, որ դա լինի, որովհետև սա կրիտիկական ժամանակաշրջան է»,- ասաց Բագրատ Սրբազանը։