Ներքին 2 տարի առաջ - 19:29 01-08-2024

Ոսկեհասկի պայթյունից տուժած քաղաքացուն տեղափոխել են Երևան

Արդեն հայտնել էինք, որ այսօր Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյուն է եղել, որի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։ Oragir.News-ը հայտնել էր, որ վիրավորներին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

«Մեր բուժհիմնարկ է տեղափոխվել 2 քաղաքացի՝ հարսի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք։ Օգնություն ենք ցույց տվել, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս է գրվել։ Սկեսուրի մոտ ախտորոշվել է դեմքի, վերին վերջույթների, վերին շնչուղիների տարբեր աստիճանների այրվածք։ Հոսպիտալացվել է վնասվածքաբանական բաժանմունք, ստացել է ինտենսիվ բուժում»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ սկեսուրի հարազատները ցանկություն են հայտնել հիվանդին տեղափոխել Երևան։