Արտաքին 2 տարի առաջ - 23:28 27-07-2024

Չեխիայի պաշտպանության նախարարը եռօրյա այցով այցելել է Ուկրաինա

Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան պատվիրակության հետ այցելել է Ուկրաինա, հայտնել է «Европейская правда»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Եռօրյա այցի ընթացքում նա հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված չեխոսլովակիացի լեգեոներներին և զինվորներին, ինչպես նաև հիշել ավստրո-հունգարական բանակում կռված և զոհված չեխ զինվորներին։ Չերնոխովան իր այցն ավարտել է հիշատակի միջոցառմամբ Զբորովսկայի գերեզմանում, մի վայր, որը կապված է Արևելյան ճակատում չեխոսլովակյան լեգեոնների գործունեության սկզբի հետ:

«Մենք այցելեցինք վայրեր, որոնք սերտորեն կապված են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մեր զինվորներին: Թե՛ երկու մեծ պատերազմների զոհերին, և թե՛ Արևելյան ճակատի հերոսներին անհաժեշտ է հիշել նույնիսկ պուտինյան Ռուսաստանի ներկայիս անիմաստ ագրեսիայի առնչությամբ»,- ասել է Չեռնոխովան։

Նա նաև հարգանքի տուրք է մատուցել վերջերս զոհված ուկրաինացի զինվորներին։

Նախարարը տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ զրուցել է մինչև գալիք ձմեռ հնարավոր մարդասիրական օգնության փոխանցման մասին և երախտագիտություն հայտնել չեխական պատերազմի զիվորների շիրիմները խնամելու համար։