Ներքին 2 տարի առաջ - 18:19 25-07-2024

Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը։

Հետազոտությունն անց է կացվել 2023 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունվար ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ, «Այրում», «Բագրատաշեն», «Մեղրի», «Բավրա» անցման կետերում։

«Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրության վարումը, ինչպես նաև ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացումը էապես կնպաստեն երկրի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման», – նշել է նախարար Գևորգ Պապոյանը:

Հետազոտության նպատակն է նպաստել զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ տվյալների ստացմանը և ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացմանը։

Հետազոտությունն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Հայաստանի միջազգային այցելուների ուսումնասիրության իրականացման համար» խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի հաղթող «IZI Metodi, Analisi e Valutazioni economiche S.p.A. (Իտալիա) և ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի (Հայաստան) ՀՁ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր