Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:48 22-07-2024

Բոլորի հետ հանդիպելու եմ Հակակոռուպցիոն կոմիտեում․ Տեղի ավագանու անդամն ահազանգում է

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանն ահազանգում է՝ այսօր, ժամը 11։00-ին ավագանու նիստ է նշանակված, որի ընթացքում ՔՊ-ական համայնքապետն ամեն ինչ անելու է, որ գյուղի շուրջ 5 հեկտար հողը 25 տարի ժամկետով տրամադրեն իր եղբորը։

«Ավագանու նիստ է հրավիրվել, որտեղ առկա է 2 որոշման նախագիծ, որոնք հակասում են օրենսդրությանը, մասնավորապես՝

1․ Գյուղատնտեսական նշանակության 0,4 հեկտար արոտավայրը (09-101-0124-0058) մրցույթով 25 տարի ժամկետով տրամադրված է վարձակալության։ Նշված հողամասը գտնվում է Տեղի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբոր՝ Սասուն Ղուլունցի սեփականություն հանդիսացող հողամասի հարակից տարածքում։

Նպատակն է այն տրամադրել Սասուն Ղուլունցին, որը չի զբաղվում անասնապահությամբ, այլ նպատակը՝ նշված տարածքը վարձակալել և ծառայեցնել այլ նպատակների։

Նախորդ ավագանու նիստում այս հարցը քննարկվել է, սակայն ավագանին դեմ է քվեարկել։ Այս անգամ նորից ներառել են օրակարգ։ Նշեմ նաև, որ հարցը չի քննարկվել ավագանու մշտական քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովում։ Նշված տարածքը տրամադրելով Սասուն Ղուլունցին, գյուղացիները կկանգնեն փաստի առաջ։

2․ Այս որոշման նախագծով համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ցանկանում է 4․73 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (09-101-0118--0062) օտարել իր եղբորը՝ Սասուն Ղուլունցին։

Նախ նշեմ, որ հողամասն ունի այլ հողատեսք գործառնական նշանակություն, առանց գործառնական նշանակությունը փոխելու՝ ինչպե՞ս է համայնքի ղեկավարը այն օտարում։

ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը հստակ սահմանում է, որ օտարման դեպքում կարող են օտարել գյուղատնտեսական նշանակության հողատարածքը։

Նշված նախագիծը նույնպես չի քննարկվել մշտական քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովում։

Սասուն Ղուլունցի նպատակն է ձեռք բերել 4․73 հեկտար հողատարածքը և այդ տարածքի ընդերքը (ավազ) հանել և վաճառել։ Այն գտնվում է բնակավայրի բնակելի տներին մոտ, ինչը բնապահպանական խնդիրներ կառաջացնի»,- մեզ հետ զրույցում ասաց Մասիս Զեյնալյանը, ապա հավելեց․

«Ավագանիներին խնդրում և կոչ եմ անում, եթե հանկարծ փորձեն կողմ քվեարկեն, բոլորի հետ հանդիպելու եմ Հակակոռուպցիոն կոմիտեում»։

«Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը նաև փաստաթղթեր է տրամադրել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին