Ներքին 2 տարի առաջ - 17:09 18-07-2024

Ի՞նչ զվարճալի բան կա աղոթքի մեջ, Ժաննա՛ Անդրեասյան, ամո՛թ Ձեզ․ հարցում

Երեկ՝ հուլիսի 17-ին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում, որից առաջ Վեհափառը աղոթք է հնչեցրել։ Հանդիպմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աղոթքի ժամանակ ծիծաղել է․ ինչը ֆիքսվել է տարածված լուսանկարներում։

Նրա այդ պահվածքը բուռն քննարկումների տեղիք է տվել, համացանցում օգտատերերը գրում էին, որ Անդրեասյանի պահվածքը հարիր չէ կրթության նախարարի պահվածքին։ Որոշներն էլ պնդում էին, որ նա պետք է հրաժարական տա, քանի որ ԿԳՄՍ նախարարը վատ օրինակ է ծառայում երեխաների համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ կասեն նրանք Ժաննա Անդրեասյանին, որը աղոթքի ժամանակ ծիծաղում է։

Հարցվածներից ոմանք ամոթանք տվեցին ԿԳՄՍ նախարարին, ասելով՝ ամոթ է, աղթոքի ժամանակ չի կարելի ծիծաղել։

Մի կին էլ իր կարծիքն այսպես արտահայտեց․ «Այդպես կարող է միայն սատանի ծառան անել։ Ի՞նչ զվարճալի բան կա աղթոքի մեջ։ Ամո՛թ։ Վստահաբար ասում եմ՝ Ժաննա Անդրեասյան, ամո՛թ Ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ