Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:23 08-07-2024

Ի՞նչ է ավինյանական «սմարթ սիթին». հարցում

Երևանի քաղաքապետարանի հուլիսի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանը կդառնա «սմարթ սիթի», կատարվող ամբողջ աշխատանքն էլ առցանց երևալու է։ Չնայած քաղաքապետարանի պաշտոնյաների որոշ մեկնաբանություններին՝ հանրության մեծ մասի համար պարզ չէ, թե ինչու են տեխնոլոգիական շարքային նորամուծություններին ճռճռան որակում տալիս։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Տիգրան Ավինյանն ասել է, որ Երևանը դառնալու է «սմարթ սիթի», Դուք ի՞նչ եք դրանից հասկանում»։

Հարցվածներ չկարողացան պատասխանել՝ նշելով, որ դրանից բան չեն հասկանում։

«Սմարթը շատ լավ է»,- կատակեց մի կին։

«Ես չեմ լսել և չեմ պատրաստվում մեկնաբանել»,- ասաց մեկ ուրիշը։

«Երևանում շատ անօրինական ու անկապ բաներ են տեղի ունենում։ Կուզեի, որ ամեն ինչը հայկական լիներ»,- նշեց մի քաղաքացի։

«Ես չգիտեմ, դուք կիմանաք»,- հակադարձեց մեկ այլ քաղաքացի։

Նշենք նաև, որ քաղաքապետարանի նիստում Երևանի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ տարածատեղեկատվական միասնական GIS համակարգն ընդլայնվում է, ինչի միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել քաղաքաշինական թույլտվությունների շերտը կադաստրային ծածկագրերով։ «Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։ Իսկ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով ստեղծվել է բջջային հավելված, որով հնարավոր է գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան