Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:43 05-07-2024

ՄԹ կողմից հետախուզվող, ՀՀ-ում հայտնաբերված կինը վարձու մարդասպան է. BBC

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն:

BBC-ն հայտնում է, որ օրերս Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից, վարձու մարդասպան է։

Ըստ լրատվամիջոցի՝ նա փնտրվում է 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում գործարարին գնդակահարելու փորձի համար։