Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 09:30 27-06-2024

ՀՀ-ի թիվ 1 սպառնալիքը ՌԴ-ն է, Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ-երրորդական բաներ են. հարցում

Օրեր առաջ Նիկոլ փաշինյանը ՔՊ քաղաքական ժողովում ասել էր, ժողովուրդը չի ուզում մաքառել, այլ պարզապես ապրել։ Եվ պարզապես ապրելը լինելու ՔՊ-ի նոր գաղափարախոսությունը, որը, սակայն, կյանքի կոչելու արտաքին խոչընդոտներ կան, որոնք լրջագույն մարտահրավերներ են։ Արտաքին մարտահրավերների և սպառնալիքների շարքում նա առաջին հերթին ակնարկել էր Ռուսաստանի մասին։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի արտաքին ամենամեծ սպառնալիքն է»։

Հարցվածների մի մասը կտրուկ բացասական պատասխան տվեց։ «Ոչ։ Մենք ենք մեր թշնամիները»,- նշեց մի քաղաքացի։ Մի մասը վերապահումով պատասխանեց։ «Ամենամեծը չէ, բայց թշնամի է, ռուսները միշտ էլ դավաճանել են»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Եղան նաև դրական պատասխաններ։ «Թիվ 1 թշնամին է։ Բացի ռուսներից՝ Հայաստանը թշնամի չունի։ Թուրքիան ու Ադրբեջանը երկրորդ, երրորդական բաներ են»,- ասաց մի տղամարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ռուսաստանից և Ադրբեջանից եկող սպառնալիքների մասին։ Ռուսաստանին առնչվող սպառնալիքի վերաբերյալ նա ասել է. «Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են՝ մի րոպե, ո՞նց թե՝ դու ուզում ես ապրես, դու մոռացե՞լ ես՝ դու ով ես, դու քո ինքնությանը դավաճանո՞ւմ ես։ Դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես։ Դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով գաս, ինձնից փրկություն աղերսես, ու ես պետք է գամ քեզ փրկեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում