Ներքին 2 տարի առաջ - 13:42 26-06-2024

Գրո՞հ, թե՞ փոթորիկ «Զվարթնոցում». ինչո՞ւ էին երեկ ինքնաթիռները մնացել օդում

Համացանցում երեկվանից ակտիվ լուրեր են տարածվում, որ նախօրեին ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել հաքերային գրոհի կամ դիվերսիոն հարձակման վտանգի պատճառով։

«Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։ Ուժգին քամի է եղել և ամպրոպ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանն՝անդրադառնալով նախօրեին մի քանի չվերթների ինքնաթիռների օդում մնալուն։ Oragir.News-ի հարցին, որ երեկ եղանակային պայմանները բարենպաստ են եղել, ինչպե՞ս է ստացվում, որ ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել, Ղուկասյանը նշեց.

«Թռիչքուղին բաց տարածություն է, նույնիսկ թեթև քամին ավելի ուժեղ է լինում։ Եվ ըստ սահմանված այդ նորմերի՝ որոշվում է՝ բարենպաստ պայման է վայրէջքի, թռիչքի համար, թե ոչ»,- ասաց նա, հավելելով, որ այս պահին սահմանված կարգով բոլոր թռիչք-վայրէջքներն իրականացվում են։

Oragir.News-ը կապ հաստատեց ավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանի հետ, հասկանալու համար՝ հնարավո՞ր է, որ ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել այս խնդիրների պատճառով, և հնարավո՞ր է, որ «Զվարթնոց» օդանավակայանը ցանկանում է թաքցնել իրական պատճառը։

Ճաղարյանը նշեց, որ պետք չէ փնտրել խնդիր այնտեղ, որտեղ այն չկա։

«Դավադրությունների տեսությունը այս դեպքի համար չէ։ Եթե «Զվարթնոց» օդանավակայանից ասում են՝ եղանակն է, ուրեմն՝ եղանակն է։ Եթե ուրիշ բան լիներ՝ օդանավակայանը չէր թաքցնի։ Աշխարհի բոլոր օդանավակայանները ունեն սպասելու զոնա։ Երբ ինչ-որ պատճառով՝ ծանրաբեռնվածության կամ եղանակային, վայրէջքը ժամանակավոր հետաձգվում է, և օդանավակայանը պատրաստ չի վայրէջքը ընդունել, ինքնաթիռները սպասում են այդ զոնայում։ Կամ շատ օդանավեր են միանգամից մոտենում օդանավակայանին, և իրենք չեն կարողանում այդ արագությամբ վրա-վրա վայրէջք ապահովեն։ Օդանավը պետք է վայրէջք կատարի, անվտանգ վայրէջք կատարելուց հետո թռիչքուղուց դուրս գա, նոր հաջորդին վայրէջքի թույլտվություն տան։ Այս դեպքերի համար նախատեսված է սպասման զոնաներ»,- ասաց փորձագետը։

Հիշեցնենք՝ Մոսկվա-Երևան, Դոհա-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաթիռները նախօրեին փոխել էին չվերթի ուղղությունը՝ փորձելով վայրէջք կատարել Թբիլիսիում։ Ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում: Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է: Բոլոր ինքնաթիռների վայրէջքն արդեն թույլատրված է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը