ՔՊ 4-րդ քաղաքական ժողովը քննարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում կուսակցության մարմինների աշխատանքները:
Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։