Ներքին 2 տարի առաջ - 21:40 17-06-2024

ՄԻՊ-ը մասնակցել է փախստականների պաշտպանությանը նվիրված պանելային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը։

Կարևորելով ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար անձամբ է այցեր իրականացնում և ծանոթանում առկա խնդիրներին, որոնք բազմաթիվ են։

«Պետք է արձանագրեմ, որ տարբեր պատճառներով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ, և այդ խնդիրները հաճախ չեն արժանանում բավարար ուշադրության։ Առկա են թարգմանությունների ապահովման հետ կապված խնդիրներ, կացարանային ոչ բավարար պայմաններ և այլն»,-ընդգծել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն այս համատեքստում անդրադարձել է կացարանի, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրներին, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։

Քննարկման շրջանակներում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, կարևոր է համապատասխան փորձագիտական աջակցությունը ծրագրերի նախագծման հարցում։ Առանցքային է նաև քննարկումների գործընթացում բռնի տեղահանված անձանց ներգրավումն ու նրանց լսելիությունն ապահովելը։

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում փախստականների պաշտպանությանը վերաբերելի օրենսդրական դաշտն ու քաղաքականությունը, ոլորտում առկա մարտահրավերները, փախստականների ինտեգրման հետ կապված խնդիրները և խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև։

Պանելային քննարկումը, որին մասնակցել են Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, գրասենյակի Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը, պետական իրավասու մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում