Ներքին 2 տարի առաջ - 15:40 11-06-2024

Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Նախօրեին Երևանի կենտրոնում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Աշոտ Քոչարյանը մահացել է։

Բուժհաստատությունից Oragir.News-ին հայտնեցին, որ երիտասարդը իրենց մոտ տեղափոխվել է կլինիկական մահ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում․

«Համապատասխան միջոցառումներն արվել են, ցավոք` ոչ բարեհաջող արդյունք է եղել, քանի որ տղայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել։

Նշենք, որ Աշոտ Քոչարյանն Արմավիրի մարզից էր։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի Մաշտոցի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է երիտասարդ տղաների դանակահարությամբ։ Մյուս դանակահարված տղան Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանն է։ Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում