Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:25 09-06-2024

Ավելորդ մի ճղճղա, մեր երթը լրիվ ապօրինի արգելափակել եք․ Սրբազանը` ոստիկանապետին

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին ՀՀ ԱԺ բոլոր մուտքերը փակված են ՀՀ ոստիկանության կողմից։ Փակ է նաև Դեմիրճյան փողոցը։ Արգելափակված է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։

Նրանք արգելաակել են ճանապարհը՝ թույլ չտալով Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին առաջ շարժվել։

Քիչ առաջ իրավիճակը կրկին լարվեց․ Ա․ «Կեցվածքների ու ժարգոնի մասին չեմ ասում, որոնք գալիս է, չեմ ուզում ասել, ոստիկանության ղեկավարներից, որոնց համար այսօր արժեքներ գոյություն չունեն։ Եթե մտածում եք՝ վիրավորում եմ, այո, վիրավորում եմ»,- անդրադառնալով ոստիկանության վարքագծին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

Իրավիճակը կրկին լարվեց․ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասաց, որ բանի տեղ չի դնում, Բագրատ Սրբազանն էլ պատասխանեց․ «Ավելորդ մի ճղճղա, ղեկավարիցդ լավ բան չես սովորել, մեր երթը լրիվ ապօրինի արգելափակել եք»։

Ամենից շատ դիտված