Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:14 29-05-2024

Ձորագետի պատվարը չի փլուզվել և ջրհեղեղի պատճառ չի դարձել. Սանոսյանը պարզաբանում է մարզպետարանի զգուշացումը

Լոռու մարզպետարանը դեռևս 2024 թվականի ապրիլի 19-ին է զգուշացրել Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին՝ դա պայմանավորելով «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի բացթողումներով։ Այս մասին գրառում կա ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքյան էջում։

«Ձորագետ և Դեբեդ գետերի ափամերձ տարածքներում հորդորում ենք ցուցաբերել զգոնություն

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:

Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:

Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»,- ասվում է պաշտոնական գրառման մեջ։

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով «ՁորաՀԷԿ»-ի կայանի կանգի մասին Լոռու մարզպետի աշխատակազմի հայտարարությանը, նշել է, որ ՀՀ Լոռու մարզում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Ձորագետի պատվարը չի փլուզվել։

«Շատերը հայտնում են, որ այնտեղի պատվարն է վնասվել, փլուզվել, բայց պետք է ընդամենը նայել, թե Ձորագետի ամբարտակում ինչքան ջուր կա, և հասկանալ, որ այդ խոսակցություններն անլուրջ են։ Նշեմ` Ձորագետի որևէ պատվար չի փլուզվել, ընդամենը ջրամբարը լցվել է և համապատասխան տեղից թողք է տեղի ունեցել, դա նորմալ է։ Նույնիսկ եթե նման բան տեղի ունենար, ապա նշեմ, որ այնտեղի ջրի ծավալներն այստեղի ջրի ծավալների մեջ կաթիլներ են։ Այսինքն` դա չէր կարող նման ազդեցություն ունենալ։ Ջուրը եղել է 650 խմ/վ, եկեք պատկերացնենք այդ քանակը ու հետո տեսնենք որքան ջուր կա այն ամբարտակում, որի մասին խոսում ենք»,– նշել է Սանոսյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ