Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 28-05-2024

Երևանում բախվել են Kia-ն ու Opel-ը․ վերջինի վարորդը գլխի շրջանում վնասվածք է ստացել

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Kia-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Opel-ի վարորդը գլխի շրջանում վնասվածք է ստացել։

Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության բժիշկները, ովքեր տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերում։

Ամենից շատ դիտված