Ներքին 2 տարի առաջ - 19:18 20-05-2024

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արայիկ Մնացականյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը. «ՀՀ կառավարության համար առանցքային քաղաքականություն է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում, ինչի արդյունքում շահում է միայն մեր մշակութային ժառանգությունը: Լիահույս եմ՝ Ձեր օրինակով դեռ բազմաթիվ հուշագրեր կկնքենք՝ ի նպաստ ՀՀ հուշարձանների պահպանության»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ բարերար Արայիկ Մնացականյանը նշել է՝ որպես Աղավնաձոր համայնքի բնակիչ՝ վաղուց էր նախաձեռնել եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացումը, և հուշագիրը հնարավորություն կտա այդ ուղղությամբ կանոնակարգված աշխատելու:

Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել և ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում՝ բարերարի ֆինանսական միջոցներով:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից