Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:20 10-05-2024

Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Սամվել Բաբայան

Արցախի նախկին Պաշտպանության բանակի հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ասում է․ «Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է»։

Նրա համոզմամբ, անհրաժեշտ է Մեղրիով կառուցել տարանցիկ ճանապարհ, այն տրամադրել տարածաշրջանի երկրներին՝ բեռների և մարդկանց փոխադրումը կազմակերպելու համար։
«Ես ասում եմ՝ երբ այդ ճանապարհի կառուցման ծրագիրը գործարկենք, տանենք համապատասխան աշխատանք, որի արդյունքում Ադրբեջանը կճանաչում է 1925-1926 թվականների քարտեզը, ըստ որի Հայաստանն ուներ 30 948 քառ․ կմ տարածք, դրանից հետո 4 տարվա ընթացքում էդ ճանապարհը կառուցենք ու ինտեգրվենք տարածաշրջանի լոգիստիկ համակարգին։ Սա ընդհանուր տարածաշրջանային գործընթացների առաջին փուլը կլինի», ասում է Բաբայանը։

Հայաստանի տավուշի մարզում ընթացող «սահմանազատման» գործընթացը, Սամվել Բաբայանի կարծիքով, Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության վկայությունն է։ «Գյուղ տալ, թե այլ բան՝ միևնույն ա, գալու եք Մեղրիի ճանապարհի իմ առաջարկին։ Ադրբեջանը 10 տարի է փող է ներդնում, որ տարածաշրջանում դառնա լոգիստիկ կենտրոն։ Մենք պիտի որոշենք՝ այդ միության մեջ ենք ընդգրկվում, թե այլ»։

Հարցին՝ Բաբայանն ի՞նչ կարծիք ունի Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ծավալվող պայքարի մասին, նա ասում է, որ պատրաստ է ծառայելու։ «Բայց ես ցիրկին չմասնակցեմ, էլի»։ Այնուհետև պարզաբանում է՝ «ցիրկ» ասելով նկատի չունի անհնազանդության ակցիաները, այլ որ գործող իշխանությունը 4 գյուղ տալով՝ փորձում է հատվածական գործողությունների միջոցով ինչ-որ հարցեր լուծել՝ «գլոբալ» քայլեր անելու փոխարեն, իսկ այդօրինակ ծրագիրն, առաջին հերթին, Մեղրիով տարանցիկ հաղորդակցության ստեղծումն է։

Խոսելով Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժման մասին՝ Սամվել Բաբայանը հայտնում է, որ ողջունում է այն, անձամբ էլ մասնակցել է հանրահավաքին։ «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ես դա վաղուց եմ պնդում, ընդդիմությունը պիտի մանդատները վայր դնի և անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ», եզրափակում է Սամվել Բաբայանը։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի