Ներքին 2 տարի առաջ - 21:37 22-04-2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների հետ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամների հետ։

Եղիազար Վարդանյանը կարևորել է պալատի՝ որպես առանցքային գործընկերոջ հետ ներդաշնակ աշխատանքը՝ վստահեցնելով, որ մասնագիտական հանրության ձայնը լսելի է լինելու։ Նա առաջարկել է համատեղ աշխատանքն սկսել հրատապ մի քանի խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերհանմամբ՝ զուգահեռաբար ուրվագծելով բարեփոխման հետագա քայլերը։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը շնորհակալություն է հայտնել Եղիազար Վարդանյանին պատրաստակամության և գործնական մոտեցման համար՝ նշելով մասնագիտական դաշտի արդի մարտահրավերներին համարժեք արձագանքելու գործում կոմիտեի անմիջական աջակցության անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվել են «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի արդիականացմանը, մասնագետների իրավունքների պաշտպանությանը, հայաստանյան նախագծերում օտարերկրյա ճարտարապետների, կոնստրուկտորների ներգրավմանը, ինչպես նաև Հայաստանում Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի ամենամյա միջոցառման անցկացմանը վերաբերող և բազմաթիվ այլ հարցեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նախանշել է առանցքային այն ուղղությունները, որոնց բարեփոխումն անհրաժեշտ է քաղաքաշինության բնագավառի զարգացման համար։ Առաջնահերթ նախատեսվում է թվայնացնել հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը, հստակեցնել պետական համալիր փորձաքննությունը, վերանայել քաղաքաշինական նորմերի մշակման քաղաքականությունը և ձևավորել քաղաքաշինական թվային կադաստր։

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ առանձնացված հարցերի աշխատանքային քննարկման, համատեղ ծրագրերի մշակման նպատակով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում