Ներքին 2 տարի առաջ - 10:30 15-04-2024

44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե 1915 թվականին ցեղասպանության ենթարկած 1.5 միլիոն մարդականնց անվանական ցանկը հայտնի չէ, ապա հավելել, որ պետք է ունենալ այդ 1.5 միլիոնի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային:

«Պարզ ա չէ՞, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացվա լինի այդ ազգանուններով»,- ասել է Քոչարյանը:

Ուշագրավ է, որ 1915 թվականին թուրքերի կողմից կոտորված հայերին ուզում է նույնականացնել մի իշխանություն, որը մինչ օրս գաղտնի է պահում 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից զոհվածների մասին պլյուս-մինուսով էր խոսում:

Բազմաթիվ անգամներ նման հարց հնչեցվել է նույնիսկ ԱԺ ամբիոնից, սակայն, գործող իշխանությունները ի դեմս Նիկոլ Փաշինյանի շրջանցել են հարցը՝ ասելով, թե այդ տվյալները առկա են «Զինվորների ապհովագրության հիմնադրամում»:

Ընդդիմադիր պատգամավորներն էլ ի պատասխան նշում էին, որ իշխանության ներկայացուցիչները շատ լավ գիտեն են, որ հիմնադրամում զոհված զինծառայողների ամբողջական ցանկը առկա չէ, ուստի մանիպուլյացիա են անում:

Ուշագրավ է նաև այն, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը ներկայացնում էր զոհված զինծառայողների մասին տվյալները, հրապարակում էր նրանց անուն-ազգանունները, սակայն ինչ-որ պահից սկսած դադարեց այդ տվյալները հանրայնացնել։ Զոհերի անուններով վերջին ցուցակը հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո