Ներքին 2 տարի առաջ - 18:52 12-04-2024

«Վստրեչի» կամրջի մոտակայքի փոս-ծուղակը սպասում է նոր «զոհերի»

Շինարարական աշխատանքներում անվտանգության կանոնների խախտումները երբեմն դառնում են դժբախտ դեպքերի պատճառ։ Այստեղ պատասխանատու են ոչ միայն շինարարություն իրականացնողները, այլև պատկան մարմինները։

Ապրիլի 11-ին, ժամը 23:04-ի դրությամբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վստրեչի կամրջի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը։

Դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները փոսից դուրս են բերել Ս. Ք.-ին (ծնված 1966 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Oragir.News-ը նկարահանումներ իրականացրեց դեպքի վայրում։

Պարզեցինք, որ դժբախտ դեպքի պատճառ դարձած փոսը ծածկված չէր, փոսին հասնելու արգելող նշանները բացակայում էին։ Դեպքի վայրում և հարակից տարածքներում չկային պատասխանատուներ, գետնին դեռ երևում էին շտապօգնության և փրկարար ծառայության մեքենաների հետքերը։

Կարելի է ենթադրել, որ այս վտանգը դեռ սպառնում է տարածքի բնակիչներին։ Ու եթե վաղն այդ հատվածով անցնի մեկ այլ քաղաքացի, ապա նույն փոսի մեջ ընկնելու և վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է։ Չի բացառվում նաև մահվան ելքով դեպքը, քանի որ փոսի խորությունը հասնում է 4 մետրի։ Չի բացառվում նաև, որ ինչ-որ մեկը հատուկ է ծուղակ սարքել այստեղ։

Հետաքրքիրն այն է, որ փոսին հասնելու համար անհրաժեշտ եղավ դժվար ճանապարհ անցնել ցանկապատների և քարերի վրայով։ Ուստի հարց է առաջանում. քաղաքացին, որ ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության՝ պատահական ընկել է 4 մետր խորությամբ փոսը, ինչո՞ւ, ինչպե՞ս է հասել այնտեղ, մոլորվե՞լ է, թե՞ աշխատում է այդ տարածքում։ Ու այսպիսի դեպքից հետո Փրկարար ծառայությունն ինչո՞ւ այս փոսի շրջակայքում չի տեղադրել զգուշացնող տեսանելի նշաններ, չեն պարտավորեցրել համայնքային պատասխանատուներին հավելյալ ցանկապատել տարածքը, որ վաղը մեկ ուրիշը չընկնի նույն փոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից