Ներքին 2 տարի առաջ - 17:36 15-03-2024

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Մարտի 15-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 16-ին, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, մարտի 1 5-ի ցերեկը, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ