Ներքին 2 տարի առաջ - 18:33 22-02-2024

Այն, ինչ արել է Ռուսաստանը, չի տեղավորվում իրավապայմանագրային տիրույթում. Ռուբեն Մելիքյան

Մոսկվայում փետրվարի 21-ին ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ՀՀ-ի կողմից 1 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ գլխատել է Հադրութի 2 խաղաղ բնակչի, այնուհետև այդ տեսարանը նկարել ու տեղադրել սոցցանցում։

Oragir․News-ը թեմայի շուրջ զրուցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, ում կարծիքով՝ Ռուսաստանի այս վարքագիծը պատասխանն է Հայաստանի իշխանությունների կողմից բացահայտ հակառուսական քաղաքականության։

«Այն, ինչ արել է Ռուսաստանը, ես կարծում եմ, որ չի տեղավորվում համապատասխան իրավապայմանագրային տիրույթում։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի վարքագիծը տեղավորվում է Ռուսաստանի վերջին շրջանի քաղաքականության տիրույթում՝ սեփական շահերի վրա հիմնված իրական քաղաքականություն։ Ես սա կհամարեի պատասխան Հայաստանի իշխանությունների բացահայտ հակառուսական քաղաքականության։

Ռուսաստանը ձևեր չթափող պետություն է։ Ռուսաստանը չի հայտարարում, որ պաշտպանելու է ամբողջ աշխարհում մարդու իրավունքները և հետո ոչինչ չի անում։ Ո՛չ, Ռուսաստանը հայտարարում է, որ պաշտպանելու է իր շահերը, և դա անում է։ Իր շահերից ելնելով, նա հայտարարել էր, որ իրենց համար ողջունելի չէ, օրինակ՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալ կամ Վլադիմիր Պուտինի ձերբակալման հարցեր քնննարկելը։ Ես կարծում եմ, որ սա Հայաստանի իշխանությունների քայլերի պատասխանն է։

Իհարկե՝ սա Հայաստանի շահերի կամ մարդկանց տեսանկյունից, մեղմ ասած, ընդունելի չէ, բայց պետք է հասկանալ պատճառները»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ իրավասու մարմնից ստացել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված, հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը և հավելում, որ նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից