Ներքին 2 տարի առաջ - 23:35 19-02-2024

Ինձ համար ավելի կարևոր է Հայաստանը, քան Սունդուկյանը․ Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

Օրեր առաջ Կառավարությունում փակ նիստ տեղի ունեցավ, որտեղ ներկա էին մշակույթի ոլորտի շուրջ 20 ներկայացուցիչներ։

Հանդիպման ժամանակ մտքեր փոխանակվեցին, որոնցից մեկը զարմացրեց նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն առաջարկեց փոփոխություն կատարել թատրոնի անվան մեջ՝ «Սունդուկյան» ազգանունը փոխարինելով «Հայաստան» բառով։

Oragir.News-ը կապ հաստատեց Վարդան Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե որն է նման ցանկության իրական պատճառը։

«Ես ընդամենը առաջարկել եմ՝ «Ազգային» բառից առաջ լինի «Հայաստան» բառը, այսինքն՝ կոչվի՝ «Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն», քանի որ այս դեպքում հասցեն չի երևում։ Այնպես չէ, որ սա եղել է գրավոր առաջարկ, սա պարզապես եղել է մտքերի փոխանակում։ Սա դեռ ընթացքի մեջ է, երբ ես պաշտոնապես կհայտարարեմ, այդ ժամանակ էլ բոլորին կտեղեկացնեմ, և կարծում եմ վատ չի լինի, որ Հայաստան բառը լինի Սունդուկյան թատրոնի վրա»։

Հարցին՝ այդյո՞ք Սունդուկյան ազգանունը դուրս է մնալու թատրոնի անվանումից, Վարդան Մկրտչյանը պատասխանեց․

«Ես առաջարկում եմ Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն, կոնկրետ «Սունդուկյան» բառը հետագայում քննարկվելիք հարց է։ Ինձ համար ավելի կարևոր է Հայաստանը, քան Սունդուկյանը, խորին հարգանքս Սունդուկյանին։ Խոսքը նրա մասին է, թե ոնց անենք, որ «Հայաստան» բառը տեղավորվի այս թատրոնի անվան մեջ որպես հասցե, որպես վերնագիր»։

Նրա խոսքով՝ ճապոնացիները կամ անգլիացիները չեն կարող հասկանալ, թե որ երկրի Ազգային ակադեմիական թատրոնի մասին է խոսքը։

«Ինչով է խանգարում մեզ Հայաստան բառը, մարդիկ փորձում են սրա տակ ուրիշ բան տեսնել, ոչ մի ուրիշ բան չկա, և ես օրերից մի օր Հայաստան բառը բերելու եմ այս թատրոնի վրա»․- եզրափակեց թատրոնի տնօրենը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր