Միտք 2 տարի առաջ - 11:58 14-02-2024

Հայրենիքին հավակնող բարբարոսները ստիպված են եղել հենց բարբառային հայերենից փոխառել «հանդ» բառը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ներքին Հանդում Բաքվի բռնապետական վարչախմբի հերթական ագրեսիան հիշեցրեց, որ մեր հայրենիքին հավակնող բարբարոսները, չունենալով հինավուրց հողագործական ավանդույթ և լինելով վաչկատուն, ստիպված են եղել հենց բարբառային հայերենից փոխառել «արտ, դաշտ» նշանակող «հանդ» բառը, որը լայն տարածում է ստացել ադրբեջաներենում։

Ուշագրավ է սակայն, որ նաև այս բառի դեպքում, որի հին հայերեն ձևն է «անդ» (հմմտ.՝ ավելի քաջածանոթ «անդաստան»), գործ ունենք նոր հայերեն տարբերակից փոխառության հետ, ինչը ցուցիչ է, որ մեր սրբազան հողին հավակնող բարբարոսները հայության հետ շփման մեջ են մտել համեմատաբար ուշ ժամանակներում, որովհետև ավելի հին շրջանում այս տարածաշրջանում ուղղակի չեն եղել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան