Ներքին 2 տարի առաջ - 19:23 05-02-2024

Արմավիրում եկեղեցի չկա, և արդեն հույս էլ չկա, որ կլինի

Գրեթե 87 տարի եկեղեցի չտեսած, պատմական Արմավիր քաղաքի տեղում գտնվող Արմավիր գյուղական համայնքի բնակիչները օրհասական են համարում այս ժամանակների համար եկեղեցի չունենալու խնդիրը։

Oragir․News-ը ընթերցողների խնդրանքով եղել է Թուրքիայի պետական սահմանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Արմավիրի մարզի համանուն Արմավիր գյուղական համայնքում՝ լուսաբանելու Արմավիրի Սուրբ Մարիամ Աստվածածին քանդված եկեղեցու և դրա չիրականացած վերակառուցման պատմությունը։



Տեղի բնակիչները կարծում են, որ չկան պաշտոնական ճշգրտված տվյալներ, թե որ դարում և որ թվականին ու ում կողմից է կառուցվել Արմավիրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, կամ երբ է ավերվել եկեղեցին կամ քանի անգամ է այն վերանորոգվել:

Ըստ գյուղի մեծերին հասած բերնեբերան խոսակցությունների՝ եկեղեցին հիմնվել է 13-րդ դարում Արմավիրի տաճարներից մեկի հիմքի վրա։ Իսկ ավերածությունները տեղի են ունեցել երկրաշարժերից կամ թշնամական ցեղերի ավերի ու թալանի հետևանքով:



Իսկ վերջնական խոնարհումը տեղի է ունեցել 1935-1937 թվականներին բոլշևիկների կողմից։

Արմավիրի խոնարհված եկեղեցու տիտղոսագրերում պահպանվել է այն, որ կառուցվել է Արմավիրի հավատացյալ համայնքի հանգանակություններով։

Արմավիրի եկեղեցու տեղում այժմ գյուղի մշակույթի պալատն է, իսկ եկեղեցու փոխարեն՝ ընդամենը մի քանի մետր այն կողմ վերակառուցման համար դատարկված քարերը և մի խաչքար, որտեղ հավատացյալ արմավիրցիները մոմ են վառում։

Արմավիրցիները հոգևոր բացը լրացնում են հարևան գյուղերում գտնվող եկեղեցիներում, որոնց մեկն էլ շուտով կավելանա՝ Հայկավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը նույնպես ավերված էր, բայց կանգուն։ Այժմ վերակառուցման փուլում է․ ի դեպ եղել է Արմավիր գյուղի երկրորդ եկեղեցին, բայց Հայկավան բնակավայրի՝ 1923 թվականի հիմնադրվելուց հետո, մտել է Հայկավանի կազմի մեջ։

Գյուղում մի քանի անգամ եկեղեցու վերակառուցումը սկսելու համար դրամահավաք իրականացնելու խոսակցություններ են եղել, որոնք այդպես էլ օդում կախված են մնացել։



«Կոմունիստները քանդեցին, բայց մի հայ չգտնվեց, որ սարքի։ Որքա՞ն կարելի է անտեսված վիճակում թողնել Արմավիր գյուղում եկեղեցի ունենալու օրհասական խնդիրը, երբ ամեն օր շատանում են աղանդները և դրանց անդամակցողների թիվը։ Իսկ Էջմիածինի պետքն էլ չի, որ 3000-ից ավել բնակիչ ունեցող,այդքան մեծ շարժ ունեցող գյուղը եկեղեցի չունի»,- վրդովված ներկայացնում են իրավիճակը գյուղի բնակիչները։

Գյուղացիների պնդմամբ՝ պետական աջակցությունը նման հարցերը թողնում է միայն բարերարների հույսով և քմահաճույքին։

«87 տարի է՝ գյուղում եկեղեցի չկա, և դեռ 2024 թվականն է, ոչ մեկի մտքով չի անցնում երկու քար դնել իրար վրա հավատացյալ ժողովրդին պահել։ Դե հիմա էլ թուրքը խաչերն ու խաչքարերը քանդել է տալիս, հույս չունենանք էլ,որ եկեղեցի կունենանք»։



«Որտեղ ասես եկեղեցի, ժամ ու մատուռ սարքեցին, բացի Հայաստանի ամենահին ու պատմություն ունեցող համայնքում։ Դե ոչինչ, մենք կգնանք բլրի վրայի մատուռը մոմ կվառենք, կկնքվենք ու կպսակադրվենք»:

Բնակիչների խոսքով հավատացյալներն ինչո՞վ են մեղավոր, որ գյուղի բյուջեն աղքատիկ է, իսկ գյուղի մեծահարուստները, ծննդավայրը թողած, օտարի հողում են եկեղեցիներ կառուցում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»