Ներքին 2 տարի առաջ - 16:10 05-02-2024

ՔՊ-ն ակտիվ է, ԿԸՀ-ն՝ գործունյա․ Գյումրիի ընտրություններին ընդառաջ

Oragir.News-ն արդեն հայտնել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրապետության երկրորդ քաղաքում դրսևորած նախընտրական արտակարգ եռուզեռի մասին։

Տեղեկացրել էինք, որ կուսակցության ներկայացուցիչները վարձակալությամբ տարածքներ են վերցնում 4 ամսով։

Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ առաջիկա երեք ամիսները լինելու են նախընտրական Գյումրիի համար, ինչից հետո էլ կլինեն ընտրությունները։

Oragir.News-ը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանին՝ ամենաուշը ե՞րբ է ԿԸՀ-ն հայտարարելու Գյումրիի ընտրությունների օրը։

Ի պատասխան, ԿԸՀ ներկայացուցիչը ներկայացրեց գործող օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական կամ արտահերթ ընտրություններին։

«ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին է, և որևէ ընտրությունների անցկացումը չի պայմանավորում կուսակցական գործունեությամբ։ Կոնկրետ Գյումրի քաղաքում անցկացվելիք ընտրությունների հայտարարման կամ անցկացման վերաբերյալ տեղեկություն չունեմ․ կառավարության կողմից համապատասխան իրավական ակտ ընդունվելու դեպքում Հանձնաժողովն իրականացնելու է իրեն վերապահված գործառույթները»,- հայտարարեց Ս․ Ղուկասյանը

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»