Ներքին 2 տարի առաջ - 14:04 04-02-2024

Հիմնական աշխատանքը, որ առաջարկվում է Արմավիրում՝ բանվորությունն է

Եթե Արմավիրի մարզի բնակիչ ես և որոշել ես աշխատանք փնտրել սեփական մարզում, ապա պատրաստվում ենք հիասթափեցնել, քանի որ այն այդքան էլ հեշտ չէ, իսկ հույսը դնել աշխատանքի հայտարարություններ առաջարկող կայքերի վրա, կգտնեք շատ քիչ առաջարկներ, որոնց դիմելու վերջնաժամկետներն էլ վաղուց ավարտվել են և հիմնականում մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց համար չեն նախատեսված։ Իսկ ամենակարևորը՝ կգտնեք տնտեսվարողների, որոնք պատրաստ են նվազագույնից էլ քիչ աշխատավարձ առաջարկել ձեզ։

Աշխատատեղերի բացակայության առկայությունը ստիպում է գրեթե բոլորին հիմնական աշխատանք փնտրել մարզից դուրս։ Ինչն էլ կամաց-կամաց մարզի երիտասարդությանը ստիպում է տեղափոխվել մայրաքաղաք։ Հազվադեպ տեղի են ունենում աշխատանքի տոնավաճառներ, որոնք այդքան էլ նպատակին չեն ծառայում։

Իսկ այն մարդիկ էլ, որոնք չունեն հիմնական աշխատանք, սեզոնային աշխատանքեր են իրականացնում․ հիմնականում գյուղատնտեսության ոլորտում, բերքահավաքներ այգեթաղեր, որոնք ամբողջ տարվա համար չեն և վարձատրությունն էլ համապատասխան չի աշխատանքին։



Oragir.News-ը փորձեց ստուգել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության» socservice.am կայքում հասանելիք աշխատանքները, որոնք առաջարկվում են Արմավիրի մարզի գործազուրկ բնակիչներին և թե ո՞րն է նվազագույն աշխատավարձի շեմը։

Նախ սկսենք նրանից, որ կայքի աշխատանքը թերի է, և շատ գործողություններ հնարավոր չէ իրականացնել։ Կայքը Արմավիրի մարզի բնակիչներին առաջարկում է քառասուներեք թափուր աշխատատեղ, որը 266 հազարից ավելի բնակիչ ունեցող և գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող մարզի համար այնքան էլ հուսադրող թիվ չէ, և այդ քառասուներեք առաջարկվող աշխատանքների համար աշխատատեղերի քանակը մեկն է։

Հիմնական աշխատանքը, որ առաջարկվում է, բանվորությունն է։ Աշխատավարձը տատանվում է 150-180 հազար դրամի սահմաններում, իսկ մնացած աշխատանքերի դեպքում՝ խառատ, սպասք լվացով, մաքրուհի, առաջարկվող աշխատավարձը ավելի ցածր է։



Հայտարարություններում բացակայում է դիմելու վերջնաժամկետները և առցանց դիմելու համար առաջարկվող «դիմել» կոճակը ոչ մի գործողություն չի իրականացնում։ Կայքը հուշում է, որ պետք է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»