Ներքին 2 տարի առաջ - 10:01 04-02-2024

Բացահայտվել է տարվա աղմկահարույց քրեական դեպքերից մեկը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի ճիշտ, գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, իրենց օպերատիվությամբ փայլել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները հետապնդել ու վնասազերծել էին առանձնապես ծանր հանցագործությունների մեջ կասկածվող Արտաշ Խաչատրյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր էին ձևակերպվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և նախաձեռնվել էր քրեական վարույթ Տ․ Բաղյանի կողմից, ում ցուցաբերած սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը։

Ա․ Խաչատրյանի նկատմամբ նախաձեռնվեց քրեական վարույթ, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ առանձնապես ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության՝ շորթման, ավազակային հարձակումներ, խարդախություն, ապօրինի բնակարան մուտք գործելու, վարորդական իրավունքի վկայականը կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերով։

Հունվարի 10-ին, Ա․ Խաչատրյանը պարեկների կողմից բերման է ենթարկվում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվել է, որ գտնվելիս է եղել հետախուզման մեջ։ Նա եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով։ Կան տեղեկություններ, որ Porsche Cayenne-ը առևանգված է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով քննիչ Տ․ Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել Ա․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»