Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:05 18-01-2024

Ուշադրության կենտրոնում կպահենք այլ պետությունների պատրաստած արտադրանքի բովանդակությանը. ՀՌՀ

Հունվարի 16-ին «Радио Sputnik» ընկերությունը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որտեղ ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Sputnik Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Радио Sputnik»–ի խմբագրական քաղաքականությանը»։ Այս մասին հայտնում են ՀՌՀ-ից:

Նամակի առիթը ՀՌՀ-ի 2023-ի դեկտեմբերի 20-ի որոշումն էր, որով հանձնաժողովը վարչական վարույթներ հարուցեց և 30 օրով կասեցրեց Երևանում «Sputnik Արմենիա»–ի 106.0 հաճախականությամբ վերահեռարձակվող «Տոսպա» ընկերության լիցենզիան։

Որոշման հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ ըստ ՀՌՀ եզրակացության՝ օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը:

Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա։

«Радио Sputnik»–ի գլխավոր խմբագիրն իր հայտարարությունում ասել է, որ իրենց առաքելությունն է արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ «որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը, որն ունի բարի մտադրություններ»։ Նրա կարծիքով՝ դա հատկապես կարևոր է ՌԴ-ում ապրող հայերի համար, «որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա»։

Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան այդ մեդիան հեռարձակելու լիցենզիա ստացած «Տոսպա» ռադիոընկերությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ ձեռնարկել է քայլեր վարչական վարույթներում նշված խնդիրներն անմիջապես շտկելու համար: Օրինակ, «Ուրբաթ Տիգրան Քեոսոյանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումներն այլևս եթերում չեն լինի։

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրությունը չի կիսում և դատապարտում է «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները և ափսոսում է ՀՌՀ կողմից նման խիստ որոշումների համար»,- ասված է հայտարարությունում:

«Радио Sputnik»–ի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած և ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությանը։

ՀՌՀ–ն հեռարձակողների ազատությունն ու անկախությունը երաշխավորող կառույց է, որն ուղղորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով և ժողովրդավարության սկզբունքներով ու նպատակ ունի ոչ թե տհաճ միջադեպեր ստեղծել, այլ պաշտպանել անաչառ, բազմազան, ոչ կողմանալ ու զերծ քարոզչական ուղղվածությունից մեդիա բովանդակության ներկայությունը մեր տեղեկատվական տիրույթում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին