Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:08 15-01-2024

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուին

Հունվարի 15-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ ՆԳ նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի, ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։

Վահե Ղազարյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը և հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների այս կարևոր ժամանակաշրջանում՝ հատկապես նոր պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

ՆԳ նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ Ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը:

Ռիչարդ Նեֆյուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախարարությանը։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև սերտ փոխգործակցությունը և ներկայացրել այցի նպատակը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն համակարգողին են ներկայացվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարության ենթակա ծառայություններում կոռուպցիոն դրսևորումների բացահայտման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ։ Հյուրերին են ներկայացվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցումների արդյունքները, որոնց ցանկում Հայաստանն ու Երևանը ամենաանվտանգ երկրների ու քաղաքների առաջատար դիրքերում են։

Ռիչարդ Նեֆյուն բարձր է գնահատել ընթացող բարեփոխումները՝ հենվելով նաև միջազգային կառույցների հարցումների արդյունքներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հետագա համագործակցության, այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում