Ներքին 2 տարի առաջ - 11:33 15-01-2024

Ինձ լավ էլ ճանաչում են, թող ռեխը փակի․ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովն այսօր ի թիվս այլ հարցերի քննարկում է նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ ամբիոնից անուններ հնչեցրեց, ապա հարց հնչեցրեց, թե ո՞վ է այս անձանց ճանաչում․

«Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ։ Ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ավելի ընդլայնել, բայց չեմ հասցնի ժամանակի մեջ։ Որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե դուք հիմա հարցում անեք, ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»։

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն Oragir.News-ի հետ զրույցում կոշտ արձագանքեց Արդարադատության փոխնախարարի այս գնահատականին, թե իրեն չեն ճանաչում․
«Նախ ինձ շատերը գիտեն, լավ էլ ճանաչում են, իզուր տեղը թող չբարբաջի։ Իրեն իմ անունից ասեք, թող ռեխը փակի․․․»։

Դիտարկմանը, որ Արդարադատության փոխնախարարն իր ելույթում նաև նշել է, թե պետության կողմից որևէ ոլորտի մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ նրան շնորհել ժողովրդականի կոչում և նրան այդ տիտղոսով հորջորջելով համարել, որ նրա ժողովրդականությունն ապահովված է, Նիկոլայ Ծատուրյանն այսպես արձագանքեց։

«Այդ ապուշը երևի իմ ներկայացումներն էլ չի նայել, դրա համար էլ չի էլ հասկանում,երևի թատրոն էլ չի գնում։ Թող գա, ներկայացումները նայի, որպեսզի հասկանա, թե ինչի են ինձ տվել այդ կոչումը։ Մանավանդ վերջին ներկայացումը, որը բոլորը շատ լավ ընդունում են՝ «Հրաշագործը»։ Թող նորմալ գործով զբաղվեն, շատ ավելի կարևոր հարցեր կան, քան թե սա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը