Ներքին 2 տարի առաջ - 17:07 26-12-2023

ԱԺ ընդդիմադիր բոլոր պատգամավորները պարգևավճարները ստացել են և ուղղել բարեգործությանը

Ազգային ժողովի բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին ԱԺ աշխատակազմից։

«Դեկտեմբեր ամսվա աշխատավարձին գումարվել է այսպես կոչված՝ 13-րդ աշխատավարձը, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ պարգևավճար՝ 1 դրույքաչափ, այսինքն՝ կախված աշխատավարձերի չափից։ Պատգամավորները տարբեր աշխատավարձ են ստանում, սովորական պատգամավորներն այլ աշխատավարձ են ստանում,հանձնաժողովի նախագահներն այլ աշխատավարձ են ստանում, ԱԺ փոխնախագահներն՝ այլ, ԱԺ նախագահը՝ այլ»,- պատասխանեցին Ացգային ժողովի աշխատակազմից՝ նշելով, որ պատգամավորները չեն կարող հրաժարվել, քանի որ այն օնլայն տարբերակով է փոխանցվում։

Ստացվում է, որ օրինակ՝ 500․000 դրամ աշխատավարձ ստացող պատգամավորը ստացել է 1․5 միլիոն դրամ՝ 500․000 աշխատավարձ, 500․000դրամ 13-րդ աշխատավարձ, 500․000 դրամ էլ պարգևավճար։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր ստացած պարգևավճարն ուղղել է արցախահայության սոցիալական կարիքներին։

Oragir.News-ը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներից հետաքրքրվեց, թե նրանցից քանի՞սն են պարգևավճար ուղղել արցախահայության սոցիալական կարիքներին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը այդ գումարներն ուղղել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին․

«Ֆոնդեր են ձևավորվել և այդ գումարները հատկացվում են արցախցիներին»։

Ճշտող հարցին՝ խմբակցության բոլո՞ր պատգամավորներն են միացել այդ նախաձեռնությանը, Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս նշեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել պարգևավճարներ ուղղել բարեգործական նախաձեռնություններին․

««Պատիվ ունեմ խմբակցությունն ինչպես այս, այնպես էլ նախորդ բոլոր պարգևավճարներն ուղղել է տարբեր բարեգործական նախաձեռնությունների։ Մենք սրա հետ կապված որոշում ունեցել ենք այս գումարման խորհրդարանի աշխատանքների հենց առաջին օրից, երբ առաջին անգամ տրվել է, և մենք այդ մասին հայտարարել ենք և այդ որոշումը փոփոխության չի ենթարկվել»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար