Ներքին 2 տարի առաջ - 20:31 12-12-2023

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը դեկտեմբերի 12-ին առաջին անգամ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բորսայից, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը ցուցակել է իր բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում։

««Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով և 40,000,000 հատ «Ա» դասի հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն թողարկել էր 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմս, որից տեղաբաշխվել է 4 մլրդ դրամ։ Տեղաբաշխումն իրականացվել է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

«Տելեկոմ Արմենիա»-ն գործունեություն է ծավալում ՀՀ հեռահաղորդակցության շուկայում՝ առաջարկելով ամրակցված և շարժական կապի ծառայություններ, տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերը կարելի է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացել բրոքերային հաշիվ և ներկայացնել բաժնետոմսի ձեռք բերման հայտ:

Նշվում է, որ, բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Այս քայլը կարող է դրական միտում առաջացնել՝ դրդելով հայկական մյուս ընկերություններին դառնալ հանրային և ցուցակել բաժնետոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում՝ զարգացման և նոր գաղափարների իրականացման համար։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով