Ներքին 2 տարի առաջ - 17:54 29-11-2023

Գևորգ Պապոյանը կուսակցաշինության արագացում է ակնկալում

«Մենք տարեկան ունենում ենք առնվազն երկու քաղաքական ժողով, և սա էլ լինելու է հերթականը, այսինքն՝ այս տարվա երկրորդ ժողովն է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով ՔՊ-ի՝ դեկտեմբերին կայանալիք քաղաքական ժողովին։

Հարցին՝ ի՞նչ են քննարկելու ժողովի ընթացքում, Պապոյանն ասաց, որ այս պահին ժողովի օրակարգը ձևավորման փուլում է, և դրա վերաբերյալ մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։

Ճշտող հարցին՝ ինքն ի՞նչ առաջարկություններ և ակնկալիքներ ունի կուսակցության ժողովից, պատգամավորն ասաց․

«Ֆորմատն այնպիսին է, որ ենթադրում է ինչպես առաջարկություններ, այնպես էլ հարցեր բարձրաձայնել, քննարկումներ ունենալ։ Սա կուսակցական միջոցառում է և ակնկալիքը մեկն է՝ կուսակցաշինության գործընթացի արագացում, զարգացում և լավարկում»,- եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին և 16-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը