Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 22:15 23-11-2023

Ժամանակին լավ շախմատ է խաղացել․ իմքայլական նախկին պատգամավորը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն է

Նոյեմբերի 24-ին կայանալիք Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ թեկնածուների շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի հետ, վերջինս ասաց, որ այս պահի դրությամբ ընդամենը 1 թեկնածու է առաջադրվել․ «Այս պահին միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանն է»։

Հարցին՝ Արթուր Դավթյանն ինչքանով կապ ունի շախմատի հետ, քարտուղարը պատասխանեց․ «Արթուր Դավթյանը ժամանակին լավ շախմատ է խաղացել»։

Ֆեդերացիայի խոսնակը նաև հայտնեց, որ Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել առաջադրվել որպես թեկնածու։

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 24-ին, տեղի կունենա Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Այժմ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հոկտեմբերին: Մինչ այդ ֆեդերացիայի նախագահը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը