Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:03 13-11-2023

Ոչ մի լավություն անպատիժ չի մնա, մենք էլ մեր վերաբերմունքը կարտահայտենք կառուցապատողներին. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ նոյեմբերի 13-ի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից Երևանում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացման այս պահի դրությամբ առկա պատկերը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սարալանջ-Տերյան-Ազատության-Թբիլիսյան խճուղի 6 կմ-ն ամբողջությամբ աշխատանքներն ավարտված են,

Ավան-Աճառյան-Բաբաջանյան՝ ավարտը դեկտեմբերի 30-ին: 3,5 կմ-ից 1,8-ը պատրաստ է, 1,8-ը՝ տարեվերջ,

Սևանի մայրուղուց Առինջից Թբիլիսյան-Գրիբոյեդով-Արղության հատվածը 7 կմ-ն ամբողջությամբ պատրաստ է և ավարտված են աշխատանքները,

Իսակով պողոտա-Մոնթե Մելքոնյան հատվածը Մասիսի շրջանից սկսած 14 կմ-ից 13,5 կմ-ն այս պահին պատրաստ է: Վերջին 500 մետրի ավարտը կլինի նոյեմբերի 30-դեկտեմբերի 1: Վերջին միացումներն են արվում Բագրատունյաց-Իսակով տրանսպորտային հանգույցի հատվածում:

Լենինգրադյան փողոցում 1,3 կմ-ն ամբողջությամբ ավարտված է, Շինարարներ-Աբելյան հատվածը 1,2 կմ, ամբողջությամբ ավարտված է, Հալաբյան փողոցում 1,75 կմ-ն ամբողջությամբ ավարտված է, Հասրաթյանում 350 մետրը ամբողջությամբ ավարտված է:

Այս ավարտված փողոցները 2024-ի համար միջնանորոգման համար հանձնված են շինարարության և բարեկարգման վարչությանը:

Մեկնարկել են աշխատանքները Եղվարդի խճուղի, Դավիթաշենի կառուցապատման գոտին ընդգրկելու համար, որը պետք է անցնի Աղաբաբյան, Տիգրան Պետրոսյան փողոցներով»,- ասաց Կամո Արեյանը:

Նա տեղեկացրեց, որ Դավիթաշենինը միակ գազատարն է, որի շինարարությունը կտեղափոխվի 2024 և մարտին կավարտեն վերջին 2 կմ-ն:

«Այս պահի դրությամբ մոտ 40 կմ-ից կառուցված է 34 կմ 250 մետրը. «Որպես ծրագրի ավարտի լավագույն ցուցանիշ արդեն Ադոնցի 19/8-ում4 բազմաբնակարան շենք , Ազատության 20 հասցեում 3 բազմաբնկարան շենք արդեն գազիֆիկացված են, բնակիչը դարձել է գազի սպառող»,- ընդգծեց նա:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ոչ մի լավություն անպատիժ չի մնա: Երբ կառուցապատողների հետ այս ծրագիրն էինք քննարկում և ինտենսիվ լծվեցինք այս աշխատանքին, ենթադրվում էր, որ ունենք գործընկերային հարաբերություններ: Բայց հիմա դատական հայց ունենք կառուցապատողների ասոցիացիայի կողմից այդ չարաբաստիկ ճարտարապետահատակագծային առաջադրանքների վճարի հետ կապված: Դա ընդհանուր վաճառքների շրջանառությունից ընդամենը 1 տոկոսն է, որ քաղաքը պետք է ուղղի կոյուղագծերին, մանկապարտեզներին և նման այլ ենթակառուցվածքներին:

Եթե մեր նկատմամբ վերաբերմունքը այս է, քաղաքապետարանն իր վերաբերմունքը համապատասխանաբար կարտահայտի»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ